Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երևանի «Ոսկեծիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ

Երևանի «Ոսկեծիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնին ներկայացվել է ավելի քան 740 ֆիլմ
11.05.2019 | 13:11

Երևանի «ՈսկեԾիրան» 16-րդմիջազգայինկինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ավելի քան 740 ֆիլմեր, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից: Այս մասին մայիսի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

<<Eventival>> կայքի միջոցով ստացել ենք 740 ֆիլմ, ընտրվել են նաև ֆիլմեր Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Այնպես որ՝ հանձնաժողովն այս պահին դիտարկում է ավելի քան 740 կինոնկար: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է տարածաշրջանային համայնապատկեր մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են, դրանք են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք: Ընդ որում՝ նշեմ, որ Երևանյան պրեմիերաներ ծրագիրը ներառելու է նաև հայկական ֆիլմեր»,-իր խոսքում նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնային մի շարք ծրագրերի հայտեր այս պահին բաց են, և հնարավորություն կա մասնակցելու դրանց:
Հասմիկ Հովհաննիսյանն առանձնահատուկ շեշտեց, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է նաև կրթական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես՝ փառատոնի շրջանակում իրականացվելու է դեբյուտային նախագծերի զարգացման դասընթաց, դասավանդողները կլինեն մասնագետներնաև այլ երկրներից:


«Ոսկեծիրան»-ի տնօրենը լրատվամիջոցներին ներկայացրեց փառատոնի նոր տարբերանշանը /լոգոն/, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը:
Տարբերանշանի հեղինակը՝ դիզայներ Վիլյամ Կարապետյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը, և այդ տառի միջոցով ինքը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև GAIFF Pro ծրագրին: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ, տարածաշրջանի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներ` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ տեղի կինոգործիչների համար:
Մասնավորապես՝ GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում փառատոնի օրերին կանցկացվեն տարատեսակ դասընթացներ, կլինի նաև նախագծերի շուկա: Արդեն իսկ ստացվել են 27 զարգացման, ինչպես նաև 5 աշխատանքային փուլում գտնվող նախագծերի հայտեր: GAIFF Pro-ին մասնակցության հայտեր ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 19-ն է:


Փառատոնի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրեց լրագրողների հավատարմագրման կարգը, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: Լրատվամիջոցների հավատարմագրումը ևս իրականանալու է Eventival կայքի միջոցով: Հայտերի ընդունումը բաց է մինչև հունիսի 15-ը:
Փառատոնի այլ մանրամասներին հետևեք իրադարձության պաշտոնական կայքի միջոցով

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ